Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են տեղական ԶԼՄ–ները
Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկ Էմիրհան Կալկանը ռինգ է դուրս եկել ռուսաստանցի Սերգեյ Գորոխովի դեմ՝ UBO-ի աշխարհի տիտղոսի համար։
Երրորդ ռաունդում նարնց միջև վեճ է սկսվել։ Այն արագորեն վերածվել է զանգվածային կռվի, որին մասնակցել են նաև հանդիսատեսները։
Ծեծկռտուքի պատճառով մենամարտն ընդհատվել է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։