Ադրբեջանից տարանցիկ եղանակով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն

Ադրբեջանից ուղարկված հացահատիկը
Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի տարածքով այսօր տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն՝ 350 տոննա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Չի նշվում, թե որ երկրից է ուղարկվել հացահատիկը։
Նշենք, որ Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի տեղափոխումը կանոնավոր է դարձել. Սերգեյ Պավլով