Մահացել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը

Ալեքսեյ Պիմանովը. Արխիվային լուսանկար
Ալեքսեյ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Մահացել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսեյ Պիմանովը։ Նա 64 տարեկան էր։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը:
«Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց։ Մահացել է մեր գործընկերը՝ Առաջին ալիքի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը՝ տաղանդավոր լրագրողը, ռեժիսորը, պրոդյուսերը: Քառորդ դար նա վարում էր «Մարդը և օրենքը» հաղորդումը, նաև սցենարներ էր գրում ֆիլների համար, նկարահանում դրանք և ղեկավարում «Красная звезда» խոշոր մեդիահոլդինգը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։
«Անդառնալի կորուստ մեր կոլեկտիվի համար», - ասել են Պիմանովի գործընկերները։
Հեռուստաալիքը խորին ցավակցություն է հայտնել լրագրողի հարազատներին և մերձավորներին:
Ալեքսեյ Պիմանովը ծնվել է 1962 թվականի փետրվարի 9-ին՝ Մոսկվայում։ Նա հեռուստատեսային կարիերան սկսել է 1986 թվականին Օստանկինոյում՝ որպես տեսաինժեներ, իսկ ավելի ուշ՝ օպերատոր։ Երեք տարի անց տեղափոխվել է ԽՍՀՄ պետական հեռուստատեսության հասարակական-քաղաքական ծրագրերի խմբագրություն:
Եղել է «Մարդը և օրենքը» ծրագրի պրոդյուսերը, 1996 թվականից դարձել հաղորդման վարողը։ Այդ ժամանակ Պիմանովը ստանձնել է նաև «Օստանկինո» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2013 թվականի հոկտեմբերից դարձել է «Կարմիր աստղ» մեդիահոլդինգի նախագահը։
2011-2013թթ. հանդիսացել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ:
Պիմանովը 2021 թ. ստացել է ՌԴ կառավարության մրցանակ ԶԼՄ-ների ոլորտում աշխատանքի համար, իսկ 2022 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման։