ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ղազախաստանի ու Հայաստանի դեսպանատների համար նոր շենքեր կկառուցվեն։ Ղազախստանում Հայաստանի և ՀՀ–ում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրի վավերացումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։
Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2025թ. նոյեմբերի 21-ին:
«Ղազախստանում ՀՀ դեսպանության գործունեությունն իրականացվում է վարձակալվող տարածքում, ինչը երկարաժամկետ առումով առաջացնում է ֆինանսական և գործառնական սահմանափակումներ»,– ասված է որոշման մեջ։
ԱԳն–ից հայտնում են, որ ՀՀ դեսպանության շենքի համար վարձակալության վճարը 1993–1996թթ. և 2008–2026թթ. կազմել է 1.145.265 դոլար:
ՀՀ դեսպանության նոր շենքի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ կլինի շուրջ 1.500.000 դոլար, կառուցումից հետո շենքը կլինի ՀՀ սեփականությունը: