Ռուսաստանում խոշոր կաշառքի գործով ձերբակալվել է «Պատրիոտ» պուրակի փոխտնօրենը

Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից կաշառք է ստացել ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և դրանցով անխոչընդոտ աշխատանքներ իրականացնելու համար։
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Պատրիոտ» պուրակի գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Մելիմուկը մեղադրվում է 18 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ, նա ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերին պետական պատվիրատուի և «Հերմես» ընկերության միջև կնքվել են ավելի քան 1,4 միլիարդ ռուբլու պայմանագրեր՝ Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պուրակի և Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի «Պատրիոտ» պուրակի մասնաճյուղի շենքերի, կառույցների, տարածքների և հարակից տարածքների համալիր ինժեներատեխնիկական և սանիտարական սպասարկման վերաբերյալ։
Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը 18 միլիոն ռուբլի կաշառք է ստացել «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից՝ ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և դրանցով անխոչընդոտ աշխատանքներ իրականացնելու համար»։
ՌԴ ՔԿ զինվորական քննչական մարմինները քննում են Մելիմուկի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով)։
Հիշեցնենք՝ 2024 թվականի օգոստոսին առանձնապես խոշոր չափի խարդախության գործով ձերբակալվել էր ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը։ Քննության տվյալներով՝ 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» պուրակի զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստացել է այդ հաստատության հաշվին՝ գործելով պուրակի տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ, որոնք ավելի վաղ ենթարկվել էին քրեական պատասխանատվության։ 2026 թվականի ապրիլին Պոպովը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։
ՄՍԾ աշխատակցին կաշառել են ու 1 տարվա նպաստ ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան