Ռոբոտների կիսամարաթոն Չինաստանում. անդրոիդը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը

Մրցույթին մասնակցել է ավելի քան 300 ռոբոտ։
Sputnik
Չինաստանում հումանոիդ ռոբոտը կիսամարաթոնում գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ մրցումներին մասնակցել է ավելի քան 300 ռոբոտ: Ինքնավար հումանոիդներից մեկը վազել է 21,1 կմ 50 րոպե 26 վայրկյանում։ Դա յոթ րոպեով ավելի արագ է, քան անցյալ ամիս Լիսաբոնում Ջեյկոբ Կիպլիմոյի սահմանած ռեկորդը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսամարաթոնի նախապատրաստման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Անդրոիդներից մեկը չի ճանաչել խոչընդոտը, սայթաքել է, ընկել ու բառացիորեն մասնատվել։ Նրան անմիջապես մոտեցել է «փրկարարների» բրիգադ՝ իրական պատգարակներով, սակայն «փրկել» չի հաջողվել։