Աննա Հակոբյանը Գյումրիում ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին

Աննա Հակոբյանը երևում է նաև կառավարական առանձնատանը, որտեղից Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ազդարարելով ավտոերթի մեկնարկի մասին։
Sputnik
Երևան–Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի առիթով այսօր մեկնարկած ավտոերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նրա նախկին կինը` Աննա Հակոբյանը։
Սա առաջին դեպքն է, երբ Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ իրենց ամուսնության ավարտի մասին հայտարարությունից հետո նախկին ամուսնու հետ հրապարակային մասնակցում է միջոցառման։ Նրանք Գյումրիում միասին դուրս եկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանշաններով զարդարված մեքենայից և քայլեցին դեպի սրճարան։
Ի դեպ, Աննա Հակոբյանը երևում է նաև կառավարական առանձնատանը, որտեղից Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ազդարարելով ավտոերթի մեկնարկի մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27–ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել վարձակալած բնակարան։ Նա նշել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Նա չէր բացառել, որ իր դեմ քրեական գործ հարուցեն։
Աննա Հակոբյանը շարունակում է մնալ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը։