Երևանում հայտնաբերել են 300 000 դոլար հափշտակած կնոջը. տեսանյութ

Նշվում է, որ կինը հետախուզվում էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Քրեական ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար հետախուզվող մի կնոջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, որ կնոջը ՔՈԳՎ ծառայողները բերում են Երևան քաղաքի վարչություն։
Թվային խարդախության ո՞ր տեսակներն են շատացել. ՀՀ կենտրոնական բանկի մեկնաբանությունը