Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում. լուսանկարներ

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հարյուրավոր աջակիցներ հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով նիստը։
Նրանք վանկարկում են. «Սամվե՛լ, վարչապետ»։
1 / 3

Դատարանի բակում

2 / 3

Ոստիկանները դատարանի բակում

3 / 3

Ոստիկանները դատարանի բակում

Դատարանի բակում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, որը երեկ ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել (Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը). նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել:
Գոհար Ղումաշյան
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։