«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցներն ակցիա են անում Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ. նրանք կաթի շշեր ու ծծակներ դրեցին գերատեսչության դռան մոտ։
«Մեր երկիրն իրավական, ժողովրդավար պետություն է և կոնկրետ դեպքերում հաշվի են առնվում կոնկրետ իրավիճակն ու մեղմացուցիչ հանգամանքները։ Այս դեպքում համաչափությունը խախտված է»,- ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ Գոհար Ղումաշյանի երրորդ երեխան նորածին է, կերակրվում է կրծքով։
Հիշեցնենք` այսօր ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։