Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ

Նորածին. Արխիվային լուսանկար
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը հասնել է 236 692-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Երևանում մարտին ծնվել է 1527 երեխա. փետրվարի համեմատ այս թիվը նվազել է 80–ով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 633 մահ։ Մայրաքաղաքում 1527 երեխա է ծնվել՝ 775 տղա, 752 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 20 000-ով՝ հասնելով 236 692-ի։
Նա նաև հայտնեց, որ մարտին Շտապբուժօգնության ծառայությունում արձանագրվել է 162 վթար-վրաերթ, տուժել է 150 քաղաքացի, 1 մարդ էլ մահացել է։ Ընդհանուր առմամբ 23 797 կանչ է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5000-ով պակաս է։
Նախորդ ամիս պատասխանել են 48 751 զանգի, ինչը հունվար ամսվա համեմատ 445-ով ավելին է։ Առողջապահության վարչությունում 3 դիմում-բողոք է ներկայացվել, որոնցից 2-ը վերաբերում են բուժանձնակազմի ոչ պատշաճ աշխատանքին։ Դրա հետ կապված բժիշկն ու բուժքույրը կարգապահական տույժի են ենթարկվել։ Մի բողոքն էլ կապված է եղել այն բանի հետ, որ բուժառուն ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, սակայն նրան առաջարկվել է տանել «Արմենիա» ԲԿ, ինչից անձը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ հունվարին ծնվել էր 1607 երեխա, որից 859 տղա և 748 աղջիկ։