ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Նախապես նշվում էր, որ 5 մարդ է մահացել, 3-ը` վնասվածքներ ստացել, տուժածները երեխաներ են, և նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել»,– ասված է նախարարության հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` կազմակերպվում է տուժած 3 երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: