ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, ապրիլի 6–ի ցերեկը, 7–ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կնետրոնը։
Նշվում է, որ լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։ Ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում նաև ապրիլի 7-9-ը։