Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, Դադիվանքի նախկին վանահայր, այժմ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ինչպես նաև նախկին խորհրդարանականները հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ, որը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Հիշեցնենք` հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակը Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։