Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է «Ruptly»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ ասել էր. «Ես ուզում էի զանգել Մակրոնին, որի կինը (Բրիջիտ Մակրոնը) չափազանց վատ է վարվում նրա հետ. նա ծնոտին հարված ստանալուց հետո դեռ վերականգնվում է»:
«Այդ դիտողությունները ո՛չ վայելուչ են, ո՛չ էլ տեղին», - ասել է Մակրոնը լրագրողներին՝ չշարունակելով թեման։
Հիշեցնենք` 2025 թվականին մեծ աղմուկ բարձացրեց համացանցում հրապարակված մի տեսանյութ, որում Բրիջիտ Մակրոնը ձեռքով կտրուկ հրում է ամուսնուն, և այնպիսի տպավորություն է, որ ապտակում է։
Ելիսեյան պալատը սկզբում հերքում էր տեսանյութի իսկությունը, բայց երբ խոշոր ԶԼՄ–ները տարածեցին կադրերը, Ֆրանսիայի նախագահի շրջապատի անձանցից մեկը խոստովանեց, որ ընտանեկան վեճ է եղել: Ինքը՝ Մակրոնը, հետագայում հերքեց այդ վարկածը՝ հայտարարելով, որ ինքն ու կինը պարզապես կատակում էին։