ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն լրտեսության նշաններ է հայտնաբերել Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսի գործունեության մեջ, հայտնում է Ռուսաստանի հատուկ ծառայությունը։
Մասնավորապես, կան «քայքայիչ հետախուզական գործունեության հատկանիշներ, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»։ Գրանցվել են նաև ռուսաստանցի տնտեսագետների հետ ոչ պաշտոնական շփումների միջոցով «զգայուն տեղեկատվություն» ստանալու փորձեր։
29-ամյա Ջերարդուսը զրկվել է հավատարմագրումից և պետք է լքի Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն կանչել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիային։ Պատճառները և մանրամասները ռուսական գերատեսչությունը չի բացահայտել։
Հիշեցնենք, որ հունվարին Ռուսաստանի ԱԴԾ-ն բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակցի է բացահայտել Մոսկվայում երկրի դեսպանատանը. Դևիս Գարեթ Սամյուելը զրկվել է հավատարմագրումից և լքել է երկիրը։