Քրեական ոստիկանները Երևանում թմրանյութի արտադրամաս են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Իրավապահները մարտի 26-ին խուզարկություն են կատարել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։
Տանը հայտնաբերվել են թմրամիջոցներ, իսկ տան հետնամասում գտնվող շինությունում եղել է ջերմոց` կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ–Զեյթունի քննչական բաժին։