Ռուսաստանը «Բուշեր» ԱԷԿ–ի հետ կապված ազդանշաններ է փոխանցում ՄԱԳԱՏԷ–ին և ԱՄՆ–ին. Պեսկով

Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանը մշտական ​​երկխոսության մեջ է ՄԱԳԱՏԷ-ի հետ «Բուշեր» ԱԷԿ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հնարավոր սպառնալիքների վերաբերյալ ազդանշաններ է փոխանցում նաև ամերիկյան կողմին։
Նոր հարձակում Թեհրանի ուղղությամբ, հարվածներ Էր Ռիադին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Այժմ կայանը ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո է։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը միջուկային օբյեկտներին հարվածները համարում է չափազանց վտանգավոր և բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները։
Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։
Ովքեր Իրանի դեմ ռազմական հարձակում էին ծրագրել, չարաչար սխալվել են. Կոնդրատև