Միքայել սրբազանը կալանքից հետո առաջին անգամ ներկա գտնվեց Սուրբ պատարագին

Դատարանը սրբազանին պատարագ մատուցել թույլ չի տալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հավատացյալներին օրհնելով և ծափողջույնների ներքո՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ մտավ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին։
Դատարանի որոշմամբ՝ սրբազանին մարտի 18-ից թույլատրել են մասնակցել կիրակնօրյա պատարագներին և հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցելու իրավունք դեռևս չեն տվել։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։
Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը