Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան ԲԿ–ում մահացել է

Երեխան մի քանի օր առաջ էր տեղափոխվել ԲԿ՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Արաբկիր» ԲԿ-ից։
«Մեզ մոտ «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխված երեխան մահացել է»,- նշեցին ԲԿ-ից։
Հիշեցնենք` մարտի 16–ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Մեր տեղեկություններով` երեխային ծեծել է խորթ մայրը։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին։
Աղունիկի նման ծոցս եմ պահել. ինչո՞ւ են ծեծի ենթարկված երեխայի քրոջը վերցրել ընտանիքից