ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։
«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», - նշել է նա։
Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։
«Եթե խոսքը համագործակցության մասին է, այն պետք է հաշվի առնի երկու կողմերի շահերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում», - ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին:
Ընդհանուր առմամբ, արտգործնախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խոսում է նախկին միջազգային կանոնների լղոզման մասին, երբ առանձին երկրների ազգային շահերը սկսում են վեր դասվել միջազգային պայմանավորվածություններից:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։