ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր Երևանի Վաղարշյան փողոցում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել կին հետիոտնին։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը «Տիտան» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը փողոցն անցել է թույլատրելի հատվածով։
Վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են կնոջ մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։