Միքայել սրբազանն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ

Սրբազանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Sputnik
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատությունից մեկ ամիս անց այցելել է «Իզմիրլյան» բուժկենտրոն` բուժզննման։ Լուրը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Սրբազանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։