Թեյնիկով եռացրած ջուրը լցվել է երեխայի վրա. Գեղարքունիքում 1 տարեկան տղա է մահացել

Երեխային մի քանի օր փորձել են տանը բուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում 1 տարեկան երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Փոքրիկը երեկ «այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն ու կարճ ժամանակ անց մահացել։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետ Ն․-ն էր։ Երեխայի հայրը հայտնել է, որ մարտի 11-ին` ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, այդ ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել վրան՝ ստանալով այրվածքներ։
Հայրը հայտնել է նաև, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է, և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: