Ռուսաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար ռազմական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը՝ հրապարակելով ձերբակալության կադրերը։
Գործողություններն իրականացվել են Մոսկվայի և Տվերի մարզերում։
Նշվում է, որ 2004 և 1989 թվականներին ծնված տղամարդիկ համացանցի միջոցով ինքնուրույն կապ են հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով՝ «Պետական դավաճանություն»: Կասկածյալներին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։