Իրանը թույլատրե՞լ է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով

Ավելի վաղ Իրաքի ջրերում երկու նավթատար լցանավեր էին գրոհի ենթարկվել, ինչը հանգեցրել է երկրի նավթային տերմինալների գործունեության դադարեցմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Տեղեկությունը հաղորդում է NDTV-ն։
Լրավամիջոցների աղբյուրների տվյալներով՝ դա տեղի է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցություններից հետո։
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. ԶԼՄ
Առնվազն երկու հնդկական լցանավ՝ «Պուշպակը» և «Պարիմալը», արդեն անցել են նեղուցով։
ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի նավերն արգելափակվում են։
Հնդկական պարբերականի հրապարակումից կարճ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները հերքեցին, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Թեհրանը թույլ է տվել Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Թեհրանից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։
Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի, Իսրայելի և ԵՄ-ի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերը պետք է ստանան Իրանի թույլտվությունը։ Հակառակ դեպքում դրանք կարող են թիրախ դառնալ իրանական հարձակումների համար։