Այս տարի օգնություն է ստացել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիք. «Եվրասիա» ՀԿ

2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 1400 ընտանիք (7000 մարդ) է այս տարվա սկզբից մարդասիրական օգնություն ստացել «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է «Եվրասիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունը:
ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան
Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը: Ներկայում կամավորներն աշխատում են Երևանում: Այստեղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ ստացել են ավելի քան 1000 ընտանիքներ: Առանձին փաթեթներ են հավաքվել մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար: Օգնություն են ստանում քաղաքացիների առավել խոցելի խմբերը՝ կերակրողին կորցրած ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անդամներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները:
«Տարեսկզբից մեզ հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արդեն ավելի քան 1400 ընտանիքների: Օգնություն են ստանում Երևանում, Կապանում, Գորիսում, Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակվող մարդիկ: Նրանցից շատերի համար սա բարդ շրջան է․ նրանք նորից են դասավորում իրենց կյանքը տունը կորցնելուց հետո: «Եվրասիայի» կամավորներն օգնում են ընտանիքներին հաղթահարել այս փուլը և լուծել ամենաանհրաժեշտ կենցաղային հարցերը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն, և օգնությունն անպայման կցուցաբերվի»,-ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան:
2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք: «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես մարդասիրական օգնության բաշխման զանգվածային ակցիաներ, այնպես էլ հասցեական աջակցություն կարիքավորներին:
Հայաստանում ավելի քան 300 ընտանիք 2026-ին աջակցություն է ստացել «Եվրասիա»-ից և ՌՄԱ-ից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության հումանիտար ակցիան «Եվրասիա» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ:
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։