Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Հայաստանի ողջ տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հայաստանում թթվային անձրևների վտանգ չկա