ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցերում։
Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր` մարտի 10-ին, Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մոդուլային ատոմակայաններ. քանի՞սն են աշխարհում աշխատում, և ի՞նչ են առաջարկում Հայաստանին
Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում նա հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։