Արտաշավան–Սաղմոսավան ճանապարհին ժայռ է փլուզվել, ջրատար է վթարվել

Այս ջրատարից ջուր են ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:
Sputnik
Արագածոտնի մարզում քիչ առաջ ժայռ է փլուզվել, ինչի հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«700 մմ-ոց ջրատարից վայրկյանում 70 լիտր ջրակորուստ է գրանցվում: Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը: Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունից հայտնում են, որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է։ Նշված բնակավայրերի սպառողները ջրով կապահովվեն այլընտրանքային ճանապարհով: