ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արդեն 10 օր է, ինչ Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «NetBlocks» ինտերնետի մշտադիտարկման միջազգային ծառայությանը։
«216–րդ ժամից (անջատման պահից սկսած) հետո ցանցային կապի մակարդակը կազմում է սովորական ցուցանիշի 1%–ը», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 9-ին հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։