Անհիմն ագրեսիա. Ռոսսոտրուդնիչեստվոն` Լիբանանում ռուսական տան վրա հարվածի մասին

Լիբանանի դպրոցները, մարզադաշտերը և քաղաքային կենտրոնները վերափոխվել են ժամանակավոր տեղավորման կետերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» Նաբաթիայում ռուսական մշակույթի տան վրա հարվածը գնահատում է որպես որևէ ձևով չսադրված ագրեսիա. Նաբաթիայում ռուսական մշակույթի տանը ոչ մի ռազմական ակտիվություն չի եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանի Նաբաթիա քաղաքին հասցված ռազմական հարվածի հետևանքով ոչնչացվել է ռուսական մշակույթի տան շենքը:
Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի. Պրիմակով
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հաղորդում է, որ կենտրոնի տնօրեն Ասաադ Դիյան ողջ է և գտնվում է անվտանգ վայրում:
«Գործընկերները նրանց հետ կապի մեջ են և շարունակում են աշխատանքը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը։ Իրականացվում են մարդասիրական ուղղվածության նախագծեր։ Ակտիվ աշխատանքներ են կատարվում տեղահանված անձանց հետ, անցկացվում են մարդասիրական ակցիաներ և օգնության հավաքագրում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Այսօրվա դրությամբ ավելի քան 800 հազար մարդ Լիբանանի հարավից տեղափոխվել է հյուսիսային շրջաններ։ Դպրոցները, մարզադաշտերը և քաղաքային կենտրոնները վերափոխվել են ժամանակավոր տեղավորման կետերի:
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հիշեցրել է, որ արաբա-իսրայելական չորրորդ պատերազմի ընթացքում՝ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Դամասկոսում խորհրդային մշակութային կենտրոնը ոչնչացվել էր իսրայելական ռումբերի ուղիղ հարվածից: Այդ ժամանակ հարվածի հետևանքով զոհվել էին լեզվի դասընթացների ղեկավար Ա.Կալինիչևան և սիրիացի աշխատակից Մ. Ամինը։ Ռումբը նետած ինքնաթիռը հետագայում խոցվել էր։