Իրանական նավատորմի նավերը, ենթադրաբար՝ նավթային լցանավեր, այրվում են Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում ամերիկյան և իսրայելական հարվածներից հետո: Այս մասին տեղեկությունը, ինչպես նաև տեսանյութը, հայտնվել է սոցցանցերում։
Նշենք, որ մարտի 7-ի գիշերը իսրայելական ուժերը հարված են հասցրել նաև տարածաշրջանի խոշոր ծովային հանգույցներից մեկին:
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 9-ին հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։