ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Վիետնամում ՀՀ դեսպանության (համատեղության կարգով` նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հետ այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Նրանցից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնան Երևան, 7-ը մարտի 9-ին վերադառնալու են Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղով»,- գրում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալու հնարավորությանը։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից սկսել էին սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։