Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը. 1 անձ ձերբակալվել է

Sputnik
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել Երևանի Նալբանդյան փողոցում տեղակայված ԱԱԾ շենքը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին»,–գրել է նա։