ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Գործարար, նախկին սենատոր Ումար Ջաբրայիլովն ինքնասպան է եղել Մոսկվայում: Այս մասին հայտնում է RT–ն։
67-ամյա Ջաբրաիլովին ծանր վիճակում գտել են հյուրանոցում, կողքին` ատրճանակ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել գործարարի կյանքը։
Իր վերջին տեսաուղերձում նա մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ես խորապես անհանգստացած եմ, որ այնտեղ են գտնվում մեր զբոսաշրջիկները, և բոլորին մաղթում եմ, որ փորձանքը նրանց շրջանցի, որ այս ողբերգությունը ոչ մեկին չդիպչի, և նրանք րոպե առաջ տուն վերադառնա», – ասել է նա տեսանյութում։
Ջաբրայիլովն արդեն փորձել էր ինքնասպանություն գործել 2020 թվականին, սակայն այն ժամանակ ձեռնարկատիրոջը փրկել էին։
90-ականներին նա համարվում էր Մոսկվայի ամենահարուստ գործարարներից մեկը։ Մինչ հյուրանոցային բիզնեսին անցնելը տիրապետում էր ավտոլցակայանների ցանցի։ Եղել է «Ռեդիսոն Սլավյանսկայա» համալիրի գլխավոր տնօրենի խորհրդականը։