Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, մոտ 50 բեռնատար է արգելափակվել

Պատճառը ձյունը և մառախուղն է:
Sputnik
Երևան–Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, արգելափակվել է մոտ 50 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Վարորդներից մեկի խոսքով՝ ճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Մենք զանգահարել ենք փրկարար ծառայություն, որպեսզի նրանք ժամանեն և մաքրեն ճանապարհը», - ասաց նա։ Տղամարդը նշելէ, որ ուղևորվում էր Իրան։
Ներկայումս պրոֆիլային ծառայությունների ներկայացուցիչներն իրականացնում են երթևեկելի մասի մաքրման աշխատանքներ: Երթևեկության ամբողջական վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Մարդատար ավտոմեքենաների համար անցումը բաց է, բայց դժվարանցանելի, քանի որ այս հատվածում ճանապարհը նեղ է, երկկողմանի երթևեկության գոտիների ուղղությունը պարբերաբար փոխվում է: