Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Հորմոզգան նահանգում ավերվել է «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իրանական «Tasnim» գործակալությանը, հայտնում է, որ հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։
«Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվն աճում է և հասել է 51-ի, ևս 60-ը վիրավոր են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։