Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում առնվազն 30 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով։
Տեղական ԶԼՄ–ները հայտնում են՝ 39 մարդ անհետ կորած է համարվում, 208 տուժածների հնարավոր է եղել գտնել։ Եվս 440 մարդ անօթևան է մնացել։
Հորդառատ անձրևները տարածաշրջանում ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել, տներ են փլուզվել աչքի առաջ։
Ժուիս դի Ֆորա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվն ամենաշատն է եղել։
Տուժածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Մի շարք բնակիչներ ջրհեղեղի պատճառով արգելափակված են մնացել իրենց տներում։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները կշարունակվեն մինչև փետրվարի 27–ը։