Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձ է արվել մաքսային հսկողությունից թաքցված 45,5 կգ դեղորայք ներկրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օրեր առաջ Այրում մաքսային անցման կետ ժամանած գնացքի մաքսային հսկողության ժամանակ պարզվել է, որ գնացքում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք կա: Ուղևոր Ա.Տ.-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր դեղամիջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: