ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում 6–ամյա երեխային փրկած դռնապան Խայրուլլո Իբադուլաևը արժանացել է Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակի: Այս մասին հայտնել է մրցանակի հիմնադիր, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Իբադուլաևը հաստատել է, որ արդեն ստացել է մեկ միլիոն ռուբլին։
Փետրվարի 22-ին Ուզբեկստանի քաղաքացին բռնել էր 7-րդ հարկի պատուհանից ընկած երեխային՝ այդպիսով փրկելով նրա կյանքը:
«Նա ընկավ, ոտքով հարվածեց, ես էլ ընկա։ Հետո նրան մերսում արեցի... Ես գոռում էի՝ «օգնեցեք, օգնեցեք»»,– վերհիշել է տղամարդը։
Երեխան ողջ է մնացել, բայց հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Տիգրան Քեոսոյանի անվան մրցանակը սահմանել է Մարգարիտա Սիմոնյանը:
«Մրցանակն անձամբ կհանձնեմ պարզապես լավ, ճիշտ մարդկանց», - պարզաբանել է նա։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Այն կհանձնվի նմանօրինակ պատմությունների և մարդկանց ի հայտ գալուն պես՝ տարեկան առնվազն 10 անգամ: Սա արդեն չորրորդ մրցանակի հանձնումն է։