Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորի մարզում․ հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վայոց Ձորի մարզում 35-ամյա վարորդն իր վարած «Opel»-ով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին`ժամը 19։35-ի սահմաններում։
Վայոց Ձորի մարզի բնակիչ Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր է ժամանել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մասնագետները տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Սևանում 19–ամյա երիտասարդի սպանությունից հետո կալանավորվածներ կան