Թեհրանում ուսանողների ցույցը վերաճել է բողոքի ակցիայի․ Fars

Սոցցանցերում հաղորդվում է Թեհրանի և Մաշհադի մի քանի համալսարաններում տեղի ունեցած ցույցերի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Թեհրանում Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների երեկվա ցույցը վերաճել է բողոքի ակցիայի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fars գործակալությունը:
«Նոր ուսումնական կիսամյակի մեկնարկին զուգահեռ Շարիֆ համալսարանի մի խումբ ուսանողներ հավաքվել են (հանրահավաքի-խմբ.)՝ ի հիշատակ հունվարյան իրադարձությունների զոհերի։ Որոշվել է, որ այս հավաքը կանցնի խաղաղ ու հանգիստ, սակայն դիմակավորված մի քանի անձանց ներկայության պատճառով սկսել են հատուկ ուղղվածությամբ կարգախոսներ բղավել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկությունների համաձայն, երբ ուսանողների մի խումբ սկսել է հակակառավարական և միապետության կողմնակից կարգախոսներ վանկարկել, երկրորդ խումբը, ի պատասխան առաջինի գործողությունների, սկսել է պաշտպանել իշխանամետ դիրքորոշումը:
Սոցիալական ցանցերի հաղորդագրությունները վկայում են, որ Թեհրանի և Մեշհեդի մի քանի համալսարաններում տեղի են ունեցել ցույցեր: Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում բողոքի ցույցը հանգեցրել է «Բասիջ» աշխարհազորայինների հետ բախումների: Ցույցերը տեղի են ունեցել նոր կիսամյակի սկզբին և համընկել բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակի քառասունքի հետ: