Սևան-Երևան ճանապարհին ավտոքարշակը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Շպապօգնություն և ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Վրաերթից հետո մեքենան բախվել է կայանված «Մերսեդես»-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Մերսեդես»-ից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին։ Վրաերթից հետո ավտոքարշակը բախվել է «Մերսեդես»-ին։
Վրաերթի ենթարկված քաղաքացիներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։