ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Երեկ՝ փետրվարի 20-ին, Դիլիջանում ծառայություն իրականացնող պարեկները վարորդական իրավունքից զրկել են Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձել է դիմել փախուստի։
ՀՀ–ում ուզում են ավտոմատ դարձնել թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Պարեկները բռնել են վարորդին, որը եղել է ոչ սթափ վիճակում և այդ պատճառով էլ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն Արտյոմ Խաչատրյանն է։ Նա աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյան
© Photo : shamshyan.com