Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկի սպասասրահում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայությունից հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է այսօր` ժամը 17։16–ին։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով` այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32–ին։
Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները