Պապոյանը և Կվրիվիշվիլին ցանկանում են խթանել երկրների միջև B2B ձևաչափով հանդիպումները

Կվրիվիշվիլին Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնական հրավերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ և այդ պատճառով կարևոր է համադրել ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Մարիամ Կվրիվիշվիլիի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումը
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, մասնավորապես, տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
«Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Երկու երկրների նախարարները կարևորել են նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։
Հավելենք, որ Կվրիվիշվիլին Հայաստանում է Պապոյանի պաշտոնական հրավերով։
Թբիլիսին Վրաստանի համար որևէ վտանգ չի տեսնում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհի պատճառով