Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման հարցերի նախարարին. ի՞նչ են քննարկել

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիար Իմանալիևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։
ՌԴ–ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը. Օվերչուկ