Վրաերթ Երևանում. տուժածը պարեկ է

Տուժածը հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․Րոպեներ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի–Փափազյան փողոցների խաչմերուկում։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ տուժածը ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակից է։
Կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է բժշկական կենտրոն։
Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ վրաերթի ենթարկված պարեկը ծառայության մջ է եղել տվյալ խաչմերուկում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։