Шпигельное название
Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը հավաքել է ազդեցիկ քաղաքական գործիչների, իսկ նրանք, ովքեր դեռ չեն միացել «Խաղաղության խորհրդին», կանեն դա։
«Ոմանք կոտրատվում են, բայց ինձ հետ դա չի անցնի։ Կան նաև ուրիշները, որոնք մեզ դուր չեն գալիս, խնդիրներ են ստեղծում, բայց մենք նրանց հարցերը կլուծենք»,-հայտարարել է Թրամփը։
Այնուհետև նա դիմել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առանց նրանց անունները տալու, բայց ասելով. «Ահա, մի հոգի ժպտում է դահլիճի հեռու ծայրում»։
Երկու «թանկագին բարեկամները», հավելել է Թրամփը, եկել են իր աշխատասենյակ և ասել, որ իշխանության ղեկին եղած ամբողջ ժամանակը միայն միմյանց դեմ պատերազմելով են զբաղված ։
«Մենք հարցը լուծեցինք 24 ժամում։ Կարծում եմ՝ նրանք կընկերանան։ Չգիտեմ՝ իրավունք ունեմ այդպես ասելու, թե ոչ, բայց ես այդպես եմ կարծում։ Չէ՞ որ նրանք ընկերներ են, չէ՞։ Ոտքի կանգնեք, ոտքի կանգնեք»,-ասել է նա՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին, որոնց անվանել է «լավ, բայց համառ տղաներ»։
Թրամփը պատմել է, որ Օվալաձև աշխատասենյակում Փաշինյանն ու Ալիևը նստել էին սենյակի տարբեր անկյուններում։
«Ես ասացի. «Տղերք, չե՞ք կարող մի քիչ ավելի մոտ նստել»։ Նրանք մոտ նստեցին, ստորագրեցին փաստաթուղթը, գրկախառնվեցին և խաղաղություն հաստատեցին։ Դա հեշտ չէր, նրանք դժվար սկսեցին, բայց լավ ավարտեցին։ Կարող եք հպարտանալ ձեզնով»,-հավելել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հրավերով Փաշինյանը դարձել է ԱՄՆ վարչակազմի հիմնադրած «Խաղաղության խորհրդի» հիմնադիրներից։